Տոկիոյում մեկնարկած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան Հայաստանի ներկայացուցիչները:
Առաջինը մրցահարթակ մտան 85 կգ քաշայիններ Դավիթ Հովհաննիսյանն ու Հակոբ Մկրտչյանը, որոնք մեդալի հավակնորդ էին համարվում: Սակայն մեր երկու ծանրորդներն էլ անհաջող մոտեցումներ թույլ տվեցին: Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 340 (155+185) կգ արդյունքով զբաղեցրեց 6-րդ, Հակոբ Մկրտչյանը 339 (149+190) կիլոգրամով ՝ 7-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ