Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն այսօր առավելության հասավ Բուլղարիան ներկայացնող Էլիան Դիմիտրովի նկատմամբ և մտավ քառորդ եզրափակիչ։ Հայ բռնցքամարտիկն այս հաղթանակով նաեւ աշխարհի առաջնության ուղեգիր ապահովեց:
Այսօր ռինգ մտած մեր մյուս բռնցքամարտիկները՝ 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու Նարեկ Մանասյանը (91 կգ) չհաղթահարեցին 1/8 եզրափակչի արգելքը։
Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում են Հովհաննես Բաչկովն ու Կարեն Տոնականյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ