Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարմնի կինոյի» վարպետի ֆիլմը երեւանյան պրեմիերա կունենա

Հունիս 20,2017 21:50

«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային երեւանյան փառատոնի շրջանակում ի թիվս այլ ֆիլմերի, կկայանա ֆրանսիացի կինոռեժիսոր, պրոդյուսեր եւ սցենարիստ Ֆրանսուա Օզոնի «Երկդիմի սիրեկանը» ֆիլմի երեւանյան պրեմիերան:

Ռեժիսորի էրոտիկ թրիլերը պատմում է Քլոե անունով կնոջ մասին, որը սիրահարվում է իր հոգեվերլուծող Փոլին: Որոշ ժամանակ անց Քլոեն տեղափոխվում է սիրած մարդու մոտ, սակայն ամիսներ անց նա պարզում է, որ Փոլն իր անձնական կյանքից բավական բան է թաքցնում, ինչն ուղղակի մղձավանջի է վերածում նրանց համատեղ կյանքը:

Ֆիլմում նկարահանվել է նաեւ եվրոպական կինոյի լեգենդ Ժակլին Բիսեթը, որն անցյալ տարի «Ոսկե ծիրանի» գլխավոր հյուրն էր:

Օզոնին համաշխարհային ճանաչում են բերել հատկապես «Լողավազան» եւ «8 կանայք» ֆիլմերը: Այս ռեժիսորի աշխատանքները աչքի են ընկնում ընդգծված սատիրայով եւ մարդկային սեքսուալության վերաբերյալ ազատ հայացքներով: Օզոնի անունը կապված է ֆրանսիական կինոյի «Նոր ալիքի» հետ, նա այն կինոռեժիսորներից է, որոնց արվեստը քննարկում են այսպես կոչված «մարմնի կինոյի» համատեքստում:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930