«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը շարունակում է մնալ քաղաքական արձակուրդում: Նա հրաժարվում է հարցերի պատասխանել:
Aravot.am-ի տեղեկություններով, մինչ նա քաղաքական արձակուրդում է, այս ընթացքում աշխատանք է գտել GG տաքսի ծառայությունում: Այս հարցին ի պատասխան պարոն Մարտիրոսյանը շատ կարճ պատասխանեց, որ եղբայրն է այդ ծառայությունում աշխատում, ու նա հաճախ է եղբոր մեքենան վարում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ