Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակը

Հունիս 20,2017 20:20

ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վրա: Պատժամիջոցային նոր ցուցակն ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում տեղադրվել է հունիսի 20-ին:

Ընդ որում, ցուցակում չի նշվում՝ որտեղ է տեղակայված «Վագներ» ընկերությունը: Վերջինիս հետ կապված անձանց մասին նույնպես ոչինչ չի հաղորդվում, բայց նշվում է, որ պատժամիջոցները սահմանվել են ընկերության ենթադրյալ ղեկավար Դմիտրի Ուտկինի նկատմամբ:

Ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ «Վագները» մասնակցել է Ուկրաինայի արևելքում ռազմական հակամարտությանը:

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Եվգենի Պրիգոժինի «Կոնկորդ» ռեստորանային ընկերությունը, որին անվանում են «Պուտինի խոհարար»: Ինքը՝ Պրիգոժինը, պատժամիջոցների տակ էր հայտնվել դեռ 2016թ. դեկտեմբերին:

Անհատական պատժամիջոցներ են սահմանվել նաև Ռուսաստանի Տնտեսական զարգացման փոխնախարար Սերգեյ Նազարովի նկատմամբ, որը, ինչպես պնդում են, ֆինանսական և նյութական աջակցություն է ցուցաբերում Դոնեցկին և Լուգանսկին: Արգելքի տակ են հայտնվել նաև Դոնեցկի Կենտրոնական հանրապետական բանկը և «Միջազգային հաշվարկների կենտրոնը»:

Ուկրաինայի հակամարտության հետ կապված ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում ընդհանուր առմամբ ներառված է 407 ընկերություն և 160 անձ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930