Վրաստանի նախկին նախագահ Բիձինա Իվանիշվիլին գտնվում է Գերմանիայում, որտեղ բուժում է անցնում Մյունխենի կլինիկաներից մեկում՝ «իշեմիկ շոկ» ախտորոշմամբ: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:
«Խրոնիկա +» թերթի խմբագիր Էլիսո Կիլաձեն Facebook-ի իր էջում գրել է, որ առաջիկա ամիսներին Իվանիշվիլին ամբողջությամբ կմեկուսացվի:
«Ցանկացած էմոցիա՝ դրական և բացասական, կարող է առաջացնել ընդարձակ կաթված: Քաղաքականությունից նա հեռացել է»,- գրել է Կիլաձեն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ