Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրան Սովետի ժամանակ լիներ՝ կգնդակահարեին». Օֆշորի գործով Աշոտ Սուքիասյանի համար 15 տարի ազատազրկում են ուզել

Հունիս 20,2017 19:03

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանում դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ «Օֆշորի գործի» քննությունը ավարտին է մոտենում:

Մեղադրող դատախազ Դավիթ Վեքիլյանը միջնորդել է Աշոտ Սուքիասյանին դատապարտել 15 տարի ազատազրկման:

Aravot.am-ը զրուցեց գործով տուժող Փայլակ Հայրապետյանի հետ: Հարցին՝ գոհ կլինե՞ք, որ Աշոտ Սուքիասյանին 15 տարի ազատազրկման դատավճիռ լինի՝ նա պատասխանեց, որ դա այնքան էլ կարեւոր չէ, ամենավատն այն է, որ արդեն 10 տարի է՝ Հայաստանում ներդրումներ չեն արվում, որ ներդրում կատարվեր՝ տնտեսությունը կզարգանար, դրա պատճառով բոլորը գնում են:

Փայլակ Հայրապետյանի խոսքերով՝ ուզում է 15 տարի տան, ուզում է՝ 20 տարի, դա իրեն ըստ էության, որեւէ բան չի ասի. «Հլը դրան Սովետի ժամանակ լիներ՝ կգնդակահարեին: Ինչ վնաս է նա տվել մեր երկրին, մեր ժողովրդին, ինձ, բոլորիս: Սենց մի քանի խուլիգաններին պետք է խիստ պատժել»:

Փայլակ Հայրապետյանը մեր հարցին՝ վճիռը չե՞ք բողոքարկելու, եթե դժգոհ լինեք՝ պատասխանեց. «Իմաստը ո՞րն է, որ բողոքարկեմ, ի՞նչ պիտի անեմ: Իմաստ պիտի լինի, որ բողոքեմ, անիմաստ բողոքելը ո՞րն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930