Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ զեկուցող. Ցավում եմ, որ Ադրբեջանում հաճախակիացել են այլախոհների, մասնավորապես անկախ մամուլի նկատմամբ ճնշումները

Հունիս 20,2017 17:22

ԵԽԽՎ մամուլի ազատության և լրագրողների անվտանգության հարցերով գլխավոր զեկուցող Վոլոդիմիր Արիևը (Ուկրաինա) մտահոգություն է հայտնել ադրբեջանցի լրագրող Աֆխան Մուխթարլիի ձերբակալության կապակցությամբ, որն ավելի վաղ առևանգվել էր Վրաստանում և տեղափոխվել Ադրբեջան:

«Ցավում եմ, որ Ադրբեջանում հաճախակիացել են այլախոհների, մասնավորապես անկախ մամուլի նկատմամբ ճնշումները: Թվում է՝ այս հարձակումը նպատակ ունի լռեցնել հետաքննող լրագրողին, որը հայտնի է Ադրբեջանի իշխանությունների կողմից կոռուպցիայի դեպքերի մասին հաղորդումներով:

Ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողին: Ես նաև միանում եմ ԵԽԽՎ իմ գործընկերներ Բորիս Սիլեվիչին և Քերսթին Լանդգրենին և կոչ եմ անում Վրաստանի իշխանություններին ամբողջությամբ հետաքննել դեպքի առնչությամբ բոլոր պնդումները և պատշաճ կերպով տեղեկացնել Վեհաժողովին այդ հետաքննության արդյունքների մասին»,- ասել է Արիևը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930