Լրահոս
Օրվա լրահոսը

18-ամյա երիտասարդը բռնություն է գործադրել անչափահաս տղայի նկատմամբ՝ ձեռքով սեղմել պարանոցը, քաշքշել

Հունիս 20,2017 17:07

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել` 12-ամյա տղայի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

2017թ. հունիսի 5-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Կապան քաղաքի բակերից մեկում ծեծի է ենթարկվել 2005թ. ծնված երեխա, որի ընթացքում նրան պատճառվել են մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում:

Նախնական քննությամբ ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ անչափահասը մարմնական վնասվածքներ ստացել է 2017թ. հունիսի 5-ին՝  ժամը 17:30-ի սահմաններում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝  18-ամյա երիտասարդի կողմից: Վիճաբանությունն առաջացել է կենցաղային հարցերի շուրջ, ինչի ժամանակ էլ 18-ամյա երիտասարդը բռնություն է գործադրել  անչափահաս տղայի նկատմամբ՝ ձեռքով սեղմել պարանոցը, քաշքշել, հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` գլխի, կրծքավանդակի շրջանին պատճառելով  մարմնական վնասվածքներ:

Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրական դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 20-ի ՍԴՈ-1333 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ «…մինչև տասնչորս տարին չլրացած երեխաների,…հաշտվելը կասկածյալի, մեղադրյալի հետ հիմք չէ՝ գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար, ինչը երաշխիք է այս խոցելի կատեգորիայի անձանց իրավունքների և շահերի դատական պաշտպանության համար»՝  նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քննիչը 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր միջոցները երեխայի լավագույն շահը ապահովելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930