Հունիսի 19-ին Facebook սոցիալական ցանցում որոշ հայ օգտատերեր տեղեկություն էին տարածել, որ հայկական կողմի պատժիչ գործողության արդյունքում գլխի ծանր վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈւ բրիգադներից մեկի հրամանատարի տեղակալ ոմն Նատիգ Ղուրբանովը:
Հունիսի 20-ին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը փոխանցել է այդ երկրի պաշտպանության նախարարության հերքումը, որն, իրականում ավելի շատ հաստատում է հայկական կողմի հայտնած լուրը. «Տեղեկացնենք, որ հայկական կողմի պնդած պաշտոնում Նատիգ Ղուրբանով ազգանվամբ զինծառայող առհասարակ չի ծառայում»:
Այսպիսով Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է միայն Նատիգ Ղուրբանով անունով բրիգադի հրամանատարի տեղակալի գոյության փաստը: Այնուամենայնիվ չի հերքվում այդ կամ նման անունով կամ նման պաշտոն զբաղեցնող զինծառայողի ծանր վիրավորվելու փաստը: