Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ առաջարկել է ետ գնել վաճառված ինքնիշխանությունը». Արթուր Ղազինյան

Հունիս 20,2017 22:30

«Ի՞նչ է նշանակում 8 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում ՀՀ էներգետիկ համակարգում: Սա նշանակում է կամ առկա բոլոր ենթակառուցվածքների գնում եւ դրա հիմքի վրա նոր էներգետիկ համակարգի ձեւավորում, կամ էլ ՀՀ Կառավարության պարտավորություն` վերացնել օրենքներով եւ միջազգային պայմանագրերով ստեղծված մենաշնորհները բնական գազի եւ էլեկտրոէներգիայի բաշխման ոլորտում: Սա իր հերթին նշանակում է, որ եթե Հայաստանի իշխանությունը ընդառաջ գնա այս առաջարկությանը եւ ընդունի հավասար, մրցակցային պայմաններ ստեղծելու ԱՄՆ նախապայմանը, ապա չի բացառվում, որ շուտով կունենանք երկրորդ գազաբաշխիչ եւ էներգաբաշխիչ համակարգ` զինված նորագույն տեխնոլոգիաներով եւ էներգակիրների ձեռք բերման աղբյուրի լիակատար ազատությամբ», «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը` մեկնաբանելով անցյալ ամիս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի` ՀՀ էներգետիկայի բնագավառում 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկարի վերաբերյալ հայտարարությանը:

Մեր զրուցակիցն այնուհետեւ պարզաբանեց. «Այլ կերպ ասած, Հայաստանի բնակիչը հնարավորություն կունենա ընտրել, թե որ էլեկտրոէներգիա կամ գազ մատակարարող ընկերությունից գնել գազն ու հոսանքը, ինչը, իմ խորին համոզմամբ, շուկայական տնտեսության հիմնաքարերից է եւ պետք է առկա լինի ցանկացած մրցակցային տնտեսության մեջ: ԱՄՆ մասնավոր էներգետիկ ընկերությունների կողմից 8 միլիարդի ներդրումի պարագայում Հայաստանը կդառնա տարածաշրջանի էներգետիկ առաջատար`գերազանցելով Ադրբեջանի արդեն սպառվող նավթի եւ խնդրահարույց գազի պաշարների առկայությամբ: Այս հանգամանքը արդեն խնդիրը զուտ տնտեսականից տեղափոխում է անվտանգության ոլորտ, որտեղ Հայաստանը ամբողջովին կախված է Ռուսաստանից: Փաստացի կարող ենք ասել, որ ԱՄՆ առաջարկել է ետ գնել վաճառված ինքնիշխանությունը եւ Հայաստանը դարձնել ժամանակակից պետություն»:

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ` կարդացեք հունիսի 21-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լուսանկարը` Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930