Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մոտ 200 հուշարձանները՝ մեկ քարտեզ-ուղեցույցում (Տեսանյութ)

Հունիս 20,2017 16:31

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի եւ «Հոգու պարտք» ՀԿ նախաձեռնությամբ լույս է տեսել «Սյունիքի մարզի պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցը», որն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ներկայացվեց լրագրողներին: Սյունիքի մշակութային հարստությունների եւ տուրիստական կենտրոնների մասին ուղեցույցն օգտակար կլինի հատկապես տեղացի եւ օտարերկրացի զբոսաշրջիկներին, ուսանողներին, տուր-օպերատորներին:

«Հոգու պարտք» ՀԿ նախագահ Շողինե Հովհաննիսյանի խոսքով՝ այն միտված է Սյունիքում զբոսաշրջությունը զարգացնելուն. «Սյունիքի գլխավոր զբոսաշրջային կենտրոններն են Տաթեւի վանքը եւ ճոպանուղին, սակայն ուղեցույցն իրազեկում է նաեւ այլ հուշարձանների մասին: Այն անվճար տրամադրել ենք մարզպետարանին եւ 42 տուրիստական գործակալությունների»:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն էլ տեղեկացրեց՝ Սյունիքը հարուստ է 5000 հուշարձաններով, իսկ ուղեցույցում հնարավոր էր ընդգրկել 200-ը. «Շատերը նախընտրում են կածաններով ճամփորդել, մի մասը՝ հեծանիվներով, եւ այս ուղեցույցով կտեղեկանան՝ որտեղ ո՞ր գյուղն է, ի՞նչ հուշարձան կա եւ այլն: Ներառել ենք ամեն տեսակ հուշարձան, այդ թվում՝ աղբյուր ու կամուրջ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրատարակվել են Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու եւ Տավուշի պատմական հուշարձանների քարտեզ-ուղեցույցները:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930