Լրահոս
Օրվա լրահոսը

Այնտեղ, որտեղ թուրքը պատժվում է, այլեւս քիթը չի խոթում. Գագիկ Գինոսյանի կոչը ՀՀ իշխանություններին (Տեսանյութ)

Հունիս 20,2017 15:40

«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր ազատամարտիկ, Լեոնիդ Ազգալդյանի «Ազատագրական բանակ» ջոկատի մարտիկ, պարուսույց Գագիկ Գինոսյանն անդրադարձավ սահմանային վերջին դեպքերին, որոնց հետեւանքով հայկական կողմը չորս զոհ ունեցավ: Նա կոչ հղեց ՀՀ ղեկավարությանը. «Խորհուրդ եմ տալիս մի անգամ էլ վերընթերցել Նժդեհի «Հիշիր պատերազմը» եւ հասկանալ՝ այնտեղ, որտեղ թուրքը պատժվում է, այլեւս քիթը չի խոթում: Անընդհատ կարդում ենք՝ «հայկական կողմը ցուցաբերեց խոհեմություն», բայց այդ խոհեմության տակ ստորագրելով՝ հաջորդ զոհերի մահվան դատավճռի տակ ենք ստորագրում: Ե՞րբ պետք է սովորենք, որ ռազմավարությունը միայն պաշտպանությունը չէ»:

Գագիկ Գինոսյանը հիշեցրեց, որ վաղը «Ազատագրական բանակ»-ի հիմնադիր եւ հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի մահվան տարելիցն է: Գինոսյանը փաստեց՝ նա ռազմի վարպետ էր, որի հմտությունները հայկական բանակն այդպես էլ բավականաչափ չսերտեց. «Այդպես էլ չհասկացանք նրա ռազմական տաղանդն ու մեծությունը: Պատահական չէ, որ չորս տարում նա վեց զոհ էր տվել: Հիմա սիրում ենք բանակաշինությունն ուրիշ մարդկանց վերագրել, որոնք նաեւ վնասել են Ազգալդյանին, բայց նա առաջին մարդն էր, որն իր ռազմական կառույցը կոչեց բանակ եւ հիմքում դրեց արդի գաղափարներ: Նա առաջինն էր, որ ժամանակակից հայկական զենքեր սկսեց ստեղծել իր գաղափարակից-զինակիցների հետ: Իսկ այսօր որոշ գեներալիկների ձեռքը կրակն ենք ընկել, որոնք գաղափարի հետ բարեկամական աղերս չունեն անգամ: Այսօր հայրենիքի առուծախ է…հայրենիքի թիզն անգամ կարեւոր է, քան ցանկացած մարդու կյանք»:

Ազատամարտիկը նաեւ ընդգծեց, որ Լեոնիդ Ազգալդյանը մինչ օրս հերոսի կոչում չի ստացել, չունի իր անվամբ դպրոց, իսկ Լենինգրադյան փողոցը նրա անունով կոչելն այդպես էլ չի ստացվում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930