Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգևոր ծառայության վայրը ինքնակամ լքելու պատճառով կարգալույծ է հռչակվել Վիրահայոց թեմի Առաջնորդի օգնականը

Հունիս 20,2017 15:31

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանը (Վիրահայոց թեմ):

Հայրապետական տնօրինության համար հիմք է ծառայել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գրությունը Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանի կողմից հոգևոր ծառայության վայրը ինքնակամ լքելու վերաբերյալ և առ այդ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Նշան Հովհաննիսյան:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                     

Տեղեկատվական համակարգ   

«Առավոտի» կողմից նշենք, որ  Խորեն վարդապետ Հովհաննիսյանը 2015 թվականի սեպտեմբերի 1-ից նշանակվել էր Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի Տարածաշրջանի շրջանների հայկական համայնքների հոգևոր հովիվ-տեսուչ: 2016 թվականի մայիսի մեկից Հոգշ, Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը նշանակվել է միջկրոնական, միջեկեղեցական հարաբերությունների, արտաքին կապերի, կրթական, մշակութային, երիտասարդական, լրատվական, հրատարակչական, համայնքային կառույցների հետ տարվող աշխատանքների գծով Վիրահայոց թեմի Առաջնորդի օգնական:   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930