«Մերոնք» հաղորդաշարի այս թողարկումն անդրադառնում է մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած վթարին, մասնավորապես` իշխանությունների քար-լռությանն ու անտարբերությանը. հերոսական քայլի դիմած ՀՀ քաղաքացու առողջականով որևէ մեկը չի հետաքրքրվում, չի խրախուսում օրինակելի այն վարքը, որով սերունդներ պիտի դաստիարակել:
Անդրադարձ է կատարվում նաև ՀՀ օրհներգը փոխելու` Շառլ Ազնավուրի առաջարկին, «Սասնա ծռեր»-ի գործի վերաբերյալ հնչող գնահատականներին և Աշտարակում ընտրակեղծիքների դեմ ընդվզած ուսուցչուհու վարքին:
Մանրամասները` տեսանյութում:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ