Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դիպուկահարն է կրակել, ուրեմն տեսել է թիրախը». Թ. Պողոսյանը կոչ է անում Ադրբեջանի հնարավորությունները զրոյացնել (Տեսանյութ)

Հունիս 20,2017 14:09

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը համոզված է՝ հայկական կողմը նոր մարտավարություն պետք է զարգացնի: Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադառնալով արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի՝ օրերս ձեռնարկած ոտնձգություններին, որոնց հետևանքով հայկական կողմը չորս զոհ ունեցավ, Թեւան Պողոսյանը հարցադրում արեց. «Պետք է սպասե՞նք, պաշտպանվող կողմ լինե՞նք նորից, թե՞ նախահարձակ լինելով՝ թույլ չտանք նոր սրացումներ»:

Թեւան Պողոսյանի խոսքով՝ հայկական բանակի ղեկավարությունը որոշ խնդիրներ պետք է հաշվի առնի. «Դեպքի հաջորդ օրը, երբ դիպուկահարի կրակոցից զոհ ունեցանք, հարց է առաջանում՝ եթե դիպուկահարն է կրակել, ուրեմն տեսել է թիրախը: Հետեւաբար, բաց կետ ունենք: Խնդիրը պետք է փոխել: Ադրբեջանի հնարավորությունները պետք է զրոյի հասցնենք: Հասկանալի է, որ այդ դեպքում էլ հեռահար կրակոցների մարտավարություն կդրսեւորի, պետք է նաեւ դրան պատրաստ լինենք»:

Թեւան Պողոսյանը հիշեցրեց՝ Ադրբեջանը նոր զենքեր է գնում, հետեւաբար, մի օր կօգտագործի դրանք. «Հանգիստ վերաբերվենք նրան, որ Ադրբեջանում ամեն օր կարող են զորավարժություններ լինել, բայց պետք է մենք էլ միջոցներ ձեռնարկենք՝ մեր բանակը մարտունակ պահելու համար»:

Հիշեցնենք, որ երեկ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջանային այցն ամփոփող հայտարարություն է տարածել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930