Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոսատոմի» նախագահ. մինչեւ 2050 թ. համաշխարհային էներգետիկ հաշվեկշռում մաքուր էներգիան պետք է ավելանա 30-80 %-ով

Հունիս 20,2017 14:00

«Ատոմային էներգետիկան ամեն երկրի տնտեսությանը, որը կանգնում է այդ ճանապարհին, թույլ է տալիս դինամիկ զարգանալ: Այն համաշխարհային տնտեսության մեջ հսկայական դերակատարում ունի, բայց կարեւոր է դրա անվտանգ զարգացումը»,-«Ատոմէքսպո 2017» համաժողովում ասաց «Ռոսատոմ» կորպորացիայի խորհրդի նախագահ Սերգեյ Կիրիենկոն:

9-րդ միջազգային համաժողովն անցնում է Մոսկվայում, որին մասնակցում է 600 ընկերություն՝ 62 երկրներից, ընդհանուր առմամբ՝ 5000 մարդ:

Ըստ Սերգեյ Կիրիենկոյի, միջուկային էներգետիկան բժշկության, գյուղատնտեսության, մեքենաշինության, տրանսպորտի, բնական պաշարների եւ շատ այլ ոլորտներում իր նշանակալի դերակատարությունն ունի: Ըստ նրա, ամեն տարի այս համաժողովին հավաքվում են ոչ միայն ատոմային շուկայի փորձառու մասնակիցներ, այլեւ, ամեն անգամ ավելանում են երկրներ, որոնք նախապատվությունը տալիս են միջուկային էներգետիկայի զարգացմանը: Հենց սա էլ ատոմային էներգետիկայի զարգացման երաշխիքն է: Ամենակարեւորը կանաչ տնտեսության շարժումն է առանց ածխածնի էներգիայի:

Իր ելույթում պարոն Կիրիենկոն ասաց, որ այս հարցերում կարեւոր դեր է խաղացել Փարիզյան կլիմայական համաձայնագիրը, որը հնարավորությունների պատուհան է բացել:

Նրա՝ մինչեւ 2050 թվականը համաշխարհային էներգետիկ հաշվեկշռում  մաքուր էներգիան պետք է ավելանա 30-80 %-ով:

Պարոն Կիրիենկոն նաեւ ասաց, որ ատոմային հզորությունները սկսել են ակտիվ զարգացնել Հնդկաստանը եւ Չինաստանը: Նա նաեւ գոհունակություն հայտնեց, որ շատ երկրներում այդ ոլորտում օգտագործվում են ռուսական տեխնոլոգիաները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930