Լրահոս
Օրվա լրահոսը

«Անցած տարի 2000 մարդ փախել է ԼՂ հակամարտության գոտուց` ծերեր, կանայք». Քրիստոֆ Բիրվիրթ. «Ա1+»

Հունիս 20,2017 13:41

Փախստականների համաշխարհային օրվա առիթով ՀՀ-ում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթն այսօր, անդրադառնալով ՀՀ-ում գտնվող փախստականներին, նշեց, որ փախստականները երբեմն ամենաաղքատ խավն են կազմում. «Դա հատկապես ակնհայտ է դառնում ԼՂ հակամարտության վերսկսման քառօրյայի շրջանակում, երբ մի քանի հազար մարդ փախել էր ՀՀ, ու շատ քչերն են վերադարձել. Թալիշում դեռ անվտանգ չէ ապրելը»:

«Անցած տարի 2000 մարդ փախել է ԼՂ հակամարտության գոտուց` ծերեր, կանայք։ Տղամարդիկ մնացել են` կամ միանալով զինված ուժերին, կամ իրենց տունը պահելու։ Երեւանում նրանք ժամանակավոր կացարաններում են կամ բարեկամների տներում։ Մենք մեր կողմից կանխիկ գումար ենք տրամադրել, լվացքի փոշիներ։

ՀՀ պատմությունը հաշվի առնելով` բռնություններից փախած մարդկանց ապաստան տալը արմատացած է հայ հասարակության մեջ, ու դա հիանալի ելակետ է։ Փախստականներին օգնելը ոչ միայն կառավարության գործն է, այլ նրանց առաջին օգնության տրամադրումը առաջադրանք է ամբողջ հասարակության համար։ Պետք է ինքնաքննադատաբար անդրադառնալ այս խնդրին, թե ես ինչքան եմ օգնել այդ մարդուն, որն ամեն ինչ կորցրել է, երբեմն նաեւ իր սիրելիներին։ Մենք պետք է նաեւ ազնիվ լինենք այս առաջադրանքում։ Նրանց ժամանակ է պետք ու համբերատար պետք է լինենք, քանի որ բոլոր ջանքերը չէ, որ կատարյալ արդյունք են տալիս։ ՀՀ շատ ջերմ վերաբերմունք է ցույց տվել նրանց բոլորին»,- վստահեցրեց Քրիստոֆ Բիրվիրթը։

ՀՀ-ում այսօր կա ընդհանուր առմամբ 19 հազար փախստական։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930