Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրուգվայի մարդու իրավունքների ազգային ինստիտուտը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի «սև ցուցակի» կապակցությամբ

Հունիս 20,2017 13:15

Ուրուգվայի մարդու իրավունքների ազգային ինստիտուտը (INDDHH) նամակ է հղել Ուրուգվայի արտգործնախարար Ռոդոլֆո Նին Նովային՝ մտահոգություն հայտնելով առ այն, որ Ադրբեջանի արտգործնախարարությունն իրավապաշտպան Օսկար Լոպես Գոլդարասենային ներառել «սև ցուցակում» այն բանի համար, որ նա որպես միջազգային դիտորդ մասնակցել է Արցախի սահմանադրական հանրաքվեին:

«INDDHH-ը մտահոգություն է հայտնում՝ կապված այն ազդեցությունների հետ, որ կարող է ունենալ Ադրբեջանի կառավարության այս բանաձևը Օսկար Լոպես Գոլդարասենայի իրավունքների վրա, հատկապես խոսքի և տեղաշարժի ազատությունների ոլորտներում, և կոչ է անում արտգործնախարարությանը անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ անհապաղ դադարեցնելու Ուրուգվայի վերոհիշյալ քաղաքացու իրավունքների խախտումները»,- ասվում է նամակում:

Հիշեցնենք, մայիսին Ադրբեջանի ԱԳՆ-ն Օսկար Լոպեսին ներառել էր «սև ցուցակում»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930