Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ եղավ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի համաձայնագիրը. «Իրատես»

Հունիս 20,2017 13:11

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները խնդիր ունեն մնալու միջնորդական առաքելության շրջանակներում՝ դա է նրանց մանդատը։ Զինվորները սպանվում են շփման գծի երկու կողմերում։ Ու ոչ ոք պատասխանատու չէ նրանց սպանության համար։

Բանակցությունների գաղտնիությունը, ձևաչափը, կամ որևէ այլ պատճառ բոլորիս ընտելացրել է, որ վիճակն այս է ու այսպես է մնալու։ Իսկ դա բթացնում է ոչ միայն հասարակության զգոնությունը, այլև գիտակցությունը, դա մղում է պատասխանատվությունը միայն իշխանության վրա դնելու ու նրանից արդյունք ակնկալելու։

ԼՂՀ հիմնախնդիրը իշխանության տասնյակ խնդիրներից միայն մեկն է, թող որ առաջնային, բայց ոչ միակը, ինչը նշանակում է լուծման մեջ հաշվի են առնվելու բոլոր մյուս խնդիրների վրա հնարավոր հետևանքները։ Ուրեմն՝ իշխանության և հասարակության խնդիրները տարբեր են։

ՄԽ համանախագահները կարող են հասցեական հայտարարություններ անել ու չանել, ՄԽ համանախագահ երկրների նախագահները կարող են պատժամիջոցներ սահմանել ու չսահմանել ագրեսոր ու ահաբեկիչ դարձած Ադրբեջանի դեմ։

Քաղաքական-փորձագիտական դաշտը միայն հոլովում ու խոնարհում է տարբեր ժամանակներում տարբեր քաղաքների ու անձանց անունը ստացած բանակցային սկզբունքները, բայց այլընտրանք ոչինչ չի առաջադրում։ Ինչո՞ւ։ Ե՞րբ է գիտակցվելու, որ չեն աշխատում սկզբունքները, իրավիճակ է փոխվել, աշխարհն է փոխվել, նոր լուծումներ են պետք։ Երկրորդ ալիքի մարտավարությունն իրեն չի արդարացնում՝ սպասողական դիվանագիտությունը մեծացնում է Եռաբլուրը։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Ի՞նչ եղավ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի համաձայնագիրը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930