Լրահոս
Օրվա լրահոսը

Արտավազդ Բայաթյան. «ԱԺ պատգամավորները չգիտեն հիմնի բառերը». (տեսանյութ)

Հունիս 20,2017 13:00

«Հայելի» ակումբը հունիսի 20-ին հյուրընկալել էր նկարիչ Հաղթանակ Շահումյանին եւ երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանին: Նրանք խոսեցին Կառվարենցի «Քեզ համար, Հայաստան» երգի, որ Ազնավուրն է կատարում ու աստղերը՝ օրհներգ դարձնելու վերաբերյալ քննարկումների մասին:

«Օրհներգը երկրի գլխավոր աղոթքը պետք է լինի, «Քեզ համար, Հայաստանը» հրաշալի երգ է, բայց օրհներգ չի»,-ասաց երգահան Արտավազդ Բայաթյանը:

Նա կարծում է, որ օրհներգում պետք է գովերգվի մեր երկիրը, որպես Աստծո կողմից տրված պարգեւ, երեւա մեր հզորությունը: Ինչ վերաբերում է գործող օրհներգին, Բայաթյանն այլ օրհներգ է երազում. «Մեզ մոտ անգամ օրհներգը հնչելիս ԱԺ-ում ոտքի չեն կանգնում, պատգամավորները չեն երգում, բառերը չգիտեն: Եվ ընդհանրապես մեզ մոտ բոլոր պետական ատրիբուտներն էլ թերի են»:ch?

Հաղթանակ Շահումյանն էլ հավելում է, որ արդեն մի սխալ գործել ենք 1918 թ. ստեղծված տարբերակը օրհներգ դարձնելով. «Հիմա էլ երկրորդ սխալը կգործենք «Քեզ համար, Հայաստանը» հիմն դարձնելով… Ոչ մասնագետներին լսելով պետք չէ ինչ-որ բան անել: Ես երաժիշտ չեմ, բայց ծիծաղելի է նման հարց քննարկելը… Խաչատրյանի հիմնում ընդամենը տեքստում կարելի է սովետական բառը փոխել ու ինքն իսկական հիմն է: Անհեթեթություն է, որ Շառլի հրաշալի այդ երգը հիմն դառնա, հարցը քննարկելն էլ է անհեթեթություն»:

Բայաթյանը կողմնակից է «Հայաստան, երկիր դրախտավայրը» իբրեւ օրհներգ դարձնելու ոմանց առաջարկին. «Քեզանից անկախ ոտքի ես կանգնում, նույնն էլ Խաչատրյանի գրած օրհներգի պարագայում: Կա՞ մի ազնիվ հայ, որ «Հայաստան, երկիր դրախտավայրը» լսելիս չի ազդվում ու արտասվում, չէ՞ որ օրհներգը լսելիս պետք է մաքրվել»:

Երգահանը ափսոսում է, որ Հայքն էլ փոխարինել ենք Հայաստանով, որ պարսկական ածանց ունի. «Թուրքիան իր անունը չասաց Թուրքստան, բայց մենք Հայաստանը վերցրինք, Թուրքիան էլ մտածեց ձեր ստան-ը իմ մեջ է»:

Մտավորականները կարծիք հայտնեցին, որ երկրում առկա բոլոր ձեւախեղումները գալիս են կրթությունից: «Մեզ մոտ միայն մի բան է հստակ` բոլոր տնօրենները պետք է լինեն իշխող կուսակցության անդամ, այլ չափանիշ չկա` դպրոց ղեկավարելու համար: Աշակերտների դեպքում էլ` եթե լավ հիշողություն ունես, լավ աշակերտ ես, դա է պահանջում թեստային համակարգը: Իսկ ո՞ւր մնացին ստեղծագործական ունակությունները, երեւակայությունը»,-տարակուսանք է հայտնում Արտավազդ Բայաթյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930