Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր էր, թե պատերազմ լիներ, որովհետև այլ ելք չկա. Վահան Բադասյան. «Իրատես»

Հունիս 20,2017 12:48

Անցած շաբաթ սահմանին կրկին զոհեր եղան։ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ քաղաքականությունը, իսկ հայկական կողմը վերստին ապավինում է միջազգային հանրության հասցեական հայտարարություններին: Սրան զուգահեռ, հայաստանյան պատկան մարմինները հայտարարում են, որ պատասխան գործողություններ լինելու են: Իրավիճակի վերաբերյալ զրուցեցինք ԼՂՀ քաղաքական և ռազմական գործիչ Վահան Բադասյանի հետ։

– Հարցի կարգավորումն ինչպե՞ս եք տեսնում։

– Պատերազմական գործողությունների վերսկսմամբ։ Եթե պատերազմ սկսվի, ամեն ինչ կփոխվի։

– Առաջիկայում պատերազմի հավանականություն կա՞։

– Ո՞ւր էր, թե այդպիսի բան լիներ, որովհետև այլ ելք չկա։ Վերջին «չընտրություններից» հետո Հայաստանը վերջնականապես զրկվեց իշխանությունից և պատասխանատվությունից։ Այսօր նախագահակա՞ն, վարչապետակա՞ն, թե՞ խորհրդարանական համակարգ է։ Դրանցից ոչ մեկը։ Կարգին կուսակցապետական էլ չէ։

– Բայց խորհրդարանական ընդդիմությունը ճանաչեց ընտրությունների արդյունքները, արտախորհրդարանականն էլ հետընտրական զարգացումների չգնաց։

– Չկա ընդդիմություն, «Ելքը» իշխանական մոդել է։ Հայաստանում պետք է ազգային իշխանություն լինի, որ խնդիրները լուծվեն, իսկ Արցախի իշխանություններն էլ ինքնուրույն չեն, Հայաստանի իշխանության շարունակությունն են։ Այդուհանդերձ, Ղարաբաղի իշխանությունը և ռազմական հրամանատարությունը խիստ մտահոգված են իրավիճակով։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930