«168 ժամ»-ի զրուցակիցն է Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը
– Պարոն Դվորնիկով, հունիսի 16-ին և 17-ին Ադրբեջանը սահմանում ակտիվացրել է ռազմական գործողությունները, որի արդյունքում հայկական զինված ուժերի 4 զինծառայող է զոհվել։ Հայկական վերլուծաբանները գտնում են, որ այդ սադրանքները տեղի են ունեցել այն փուլում, երբ Ադրբեջանը միջազգային կենտրոններից հակամարտության ռազմական «լուծման» մերժում է ստանում, սակայն սահմանագծում Բաքուն շարունակում է իր քաղաքականությունը։ Ձեր կարծիքով՝ ո՞րն էր այս անգամ Բաքվի ակտիվացման պատճառը։
– Բարդ է վերլուծել ավտորիտար վարչակարգերի գործողությունները, առավել ևս, նրանք գտնվում են ցայտնոտի վիճակում։ Նավթի արդյունահանումը նվազում է, տարբեր իշխող խմբերն ակտիվորեն իրար խժռում են, բնակչությունը գնալով ավելի համառորեն է բարձրաձայնում բարեկեցության մակարդակի նվազման մասին։ Այս ֆոնին Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջին անգամ բաց հանդես եկավ՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության, իսկ միջազգային կառույցները հստակ հասկացնել տվեցին, որ ռազմական լուծումը բացառված է։ Գործոններից ցանկացածը կարող էր կայծի դեր խաղալ։ Ժամանակը հայկական կողմի օգտին է աշխատում, դա բոլորին ակնհայտ է։ Դա Բաքվին ստիպում է խիստ նյարդայնանալ և արկածախնդիր քայլերի դիմել։
– Ի տարբերություն նախորդ հաղորդագրությունների, որտեղ նշվում էր, որ ադրբեջանական ուժերը գործողություններ են իրականացրել «ի պատասխան հայկական կողմի սադրանքների», այս անգամ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ոչ մի արդարացում չկա և անթաքույց նշվում է, որ Ադրբեջանը միտումնավոր «ոչնչացրել է հինգ հայ զինվոր»։ Ի պատասխան՝ ի՞նչ կարելի է սպասել այս օրերին Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից։
– Հրապարակավ՝ ինչպես միշտ՝ «լուրջ մտահոգություն»։ Ենթադրում եմ, որ Մինսկի խումբն արձագանքի հարցում դեռ չի կողմնորոշվել։ Եթե շարունակեն չնկատելու տալ, թե ինչպես են իրենց հայտարարություններն աղբարկղ նետում, ապա հեղինակությունը վերջնականապես կորցնելու վտանգի առջև կհայտնվեն։ Այժմ Մինսկի խումբն ընտրության առջև է՝ կա՛մ դա գործող կառույց է, սակայն այդ դեպքում պետք է ձայն բարձրացնել, կա՛մ էլ դա
բուտաֆոր կառույց է, որի կարծիքը շուտով նույնիսկ լրագրողները բանի տեղ չեն դնի, էլ չխոսելով հակամարտող կողմերի մասին:
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում