Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զգո՞ւմ եք խոստումների «էվոլյուցիան»՝ 2017-ին սպասվող նվազագույն աշխատավարձի մասով։ Այն գնալով նվազեց. «168 ժամ»

Հունիս 20,2017 11:56

Կառավարությունը խոստանում է 2017– 2022թթ. աղքատության մակարդակը նվազեցնել 12 տոկոսային կետով՝ հասցնելով այն 17.8%-ի։ Այսինքն՝ եթե այսօր աղքատ է հանրապետության յուրաքանչյուր երրորդ բնակիչը, ապա 5 տարի անց աղքատ կլինի յուրաքանչյուր 5-րդը։ Ա՛յ սա իրոք հավակնոտ թիրախ է։

Որքանո՞վ կհաջողվի կատարել խոստումը, դժվար է ասել։ Փոխարենը՝ փաստ է, որ կառավարությունը չի կատարել 5 տարի առաջ աղքատության վերաբերյալ տված խոստումը։

Հիշեցնենք, որ 2012-ին, երբ աղքատության մակարդակը 32.4% էր, Տիգրան Սարգսյանի կառավարությունը խոստանում էր 5 տարում այն նվազեցնել 8-10 տոկոսային կետով՝ հասցնելով 22.4%-ից 24.%-ի։

Նվազագույն աշխատավարձ։ Սա, թերևս, ամենազավեշտալի, և միևնույն ժամանակ՝ ամենատխուր կետերից մեկն է։ Կառավարությունը, ինչպես նշեցինք, խոստանում է նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճ՝ 5 տարվա ընթացքում։ Նվազագույն աշխատավարձն այսօր 55 հազար դրամ է, ըստ այդմ՝ այն պետք է 2022թ. հասնի 69 000 դրամի։ Ոչ մի կանխատեսում կամ գնահատական չենք ներկայացնի։ Փոխարենը՝ կհիշեցնենք նախորդ տարիներին իշխանությունների կողմից հնչեցված խոստումներն այս կապակցությամբ։

2013թ. օգոստոս։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կրթության և գիտության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը 2017թ.-ին կհասնի 90 հազար դրամի։

2013թ. հոկտեմբեր։ Կառավարության այն ժամանակվա աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 2014-ին նվազագույն աշխատավարձը Հայաստանում կդառնա 50 հազար դրամ, 2015-ին՝ 55 հազար դրամ, 2016-ին՝ 62 հազար դրամ, 2017-ին՝ 70 հազար դրամ։ «Այս տարի հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կդառնա 50 հազար դրամ, 2015-ին՝ 55 հազար դրամ, 2016-ին 60 հազար դրամ, և 2017-ին՝ 65 հազար դրամ»։

2014թ. մայիս։ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ այդ տարվա հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կդառնա 50 հազար դրամ, 2015-ին՝ 55 հազար դրամ, 2016-ին՝ 60 հազար դրամ և 2017-ին 65 հազար դրամ։

Զգո՞ւմ եք խոստումների «էվոլյուցիան»՝ 2017-ին սպասվող նվազագույն աշխատավարձի մասով։ Այն գնալով նվազեց։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930