Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանն ահազանգում է. կատարվել է 13 ծառերի հատում

Հունիս 20,2017 11:36

Հարգելի պարոն Մարգարյան,

Երևանի Նոր Նորք վարչական տարածքի Թոթովենցի 3/9  հասցեի վրա գտնվող կանաչապատ տարածքի նկատմամբ տրվել է սեփականության իրավունք, որի վրա հունիսի 18-ին կատարվել է 13  ծառերի  հատում  և  սեփականատերը, որն  այդ օրը  ներկայացրեց տարածքի նկատմամբ  սեփականության իրավունքն ու շինթույլտվությունը: Սեփականատերը պնդում էր, որ տարածքը ձեռք է բերել աճուրդով և վճարել է  12մլն դրամ:

14.02.2017թ.. N673-Ա «ԵՐԵՎԱՆ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2016 թ. գույքագրման մասին»  որոշման   մեջ   Թոթովենցի 3/9  հասցեն չկա  այն դեպքում, երբ Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2017թ. ծրագրում գրված է.

21. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը և (կամ) Երևանի ենթակայության կազմակերպությունները հանձնաժողովին են ներկայացնում`
1) վաճառքի ենթակա Գույքի ցանկը, որտեղ պետք է նշված լինի յուրաքանչյուր Գույքի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ձեռքբերման (շահագործման հանձնման) տարեթիվը, սկզբնական,հաշվեկշռային և գնահատված արժեքները` արտահայտված դրամով.

45. 2017 թվականին օտարման և (կամ) օգտագործման տրամադրման համար առաջարկվող գույքի ցանկում ընդգրկված է համարվում 2010-2016 թվականների ծրագրերում չընդգրկված և մինչև սույն ծրագրի ընդունվելը և (կամ) ծրագրի գործողության ընթացքում Երևան համայնքի անվամբ գրանցված գույքը, այդ թվում` Երևան համայնքի սեփականությանն անցած անժառանգ գույքը, դրա բաժինը:

Խնդրում եմ  պարզաբանել, թե  արդյո՞ք կայացել է Նոր Նորքի 3/9  տարածքի   աճուրդ, ե՞րբ  է  այն  կայացել, կա՞ արդյոք   վերոնշյալ հասցեն 14.02.2017թ.. N673-Ա «ԵՐԵՎԱՆ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2016 թ. գույքագրման մասին»  որոշման   մեջ և Երևանի 2005-2020թ.թ. հատակագծում ի՞նչ է եղել այդ տարածքի նպատակային նշանակությունն  :

Խնդրում եմ տրամադրել  աճուրդի վերաբերյալ փաստաթղթերը, եթե այն կայացել է, սեփականաշնորհման  և  շինթույլտվության փաստաթղթերի  պատճեները:

Շնորհակալություն համագործակցության համար:

Հարգանքներով՝

 

 

Անահիտ Բախշյան

Ելք  խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930