«Քաղաքականության մեջ որոշակի նպատակի համար կարելի է միավորվել նույնիսկ սատանայի հետ: Միայն թե պետք է վստահ լինես, որ դո՛ւ ես խաբելու սատանային, ոչ թե սատանան` քեզ»: Այս միտքը պատկանում է 19-րդ դարի գերմանացի նշանավոր փիլիսոփա եւ տնտեսագետ Կարլ Մարքսին, որին որոշ ժամանակով բոլշեւիկները «սեփականաշնորհել» էին: Բայց Մարքսի ձեւակերպած ճշմարտությունն ունիվերսալ է եւ կիրառվել է ոչ միայն բոլշեւիկների, այլ նաեւ հակաբոլշեւիկների կողմից. օրինակ՝ երկուսն էլ իրենց նպատակների համար ժամանակին միավորվել էին Հիտլերի հետ, իսկ այնուհետեւ՝ իրար հետ:
Փոքր Հայաստանի ներքին քաղաքականությունը, բնականաբար, այդ մասշտաբները չունի: Այստեղ քաղաքական ուժերն առանձնապես խոշոր բաներ չունեն իրար մեջ կիսելու, բայց սկզբունքը նույնն է՝ չհամագործակցել հնարավոր չէ: Զբաղվել քաղաքականությամբ եւ չհամագործակցել, նշանակում է՝ կրակել ավտոմատից: Եթե դա մերժվում է, ապա մնացածը համագործակցություն է:
Եթե դու մասնակցում ես ընտրություններին՝ թեկուզ խստորեն քննադատելով իշխանություններին, ուրեմն դու համագործակցում ես: Եթե վերցրել ես Ազգային ժողովի եւ Երեւանի ավագանու մանդատները, ապա դա էլ է համագործակցություն: Եթե նախագծեր ես քննարկում` համագործակցում ես: Եթե քվեարկում ես, այդ թվում նաեւ՝ դեմ, ապա դարձյալ համագործակցում ես: Համագործակցել նշանակում է խաղալ որոշակի կանոններով, նույնիսկ այն պարագայում, երբ այդ կանոնները քեզ դուր չեն գալիս:
Իշխանությունն ու ընդդիմությունը համագործակցել են՝ ստեղծելով այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը գործնականում բացառում է տեղամասերում կեղծիքները: «Լուսավոր Հայաստանը», ՕԵԿ-ը եւ ԲՀԿ-ն համագործակցել են Վանաձորում՝ տապալելով ձայների փոքրամասնությունը ստացած ՀՀԿ-ի գումարած ավագանու նիստերը: Ո՞վ կարող է ասել, թե դա սխալ է եւ անընդունելի:
Հիմա «Երկիր ծիրանի» կուսակցությունն ունի 5 մանդատ Երեւանի ավագանիում: Փառք ու պատիվ՝ ճիշտ է արել, որ մասնակցել է ընտրություններին, ճիշտ է արել, որ վերցրել է մանդատները: Բայց եթե այդ կուսակցությունն իսկապես ուզում է մայրաքաղաքում ինչ-որ բան փոխել, ապա պարտադիր պետք է համագործակցի «Ելքի» եւ ՀՀԿ-ի հետ: Հակառակ դեպքում կլինեն միայն սկանդալներ եւ գոռգոռոցներ՝ զրոյական արդյունքով:
Նրանք, ովքեր կողմ են համագործակցությանը, դավաճաններ չեն՝ այն դեպքում, եթե պայմանավորվածությունները հրապարակային եւ սկզբունքային են: Ճիշտն ասած, վստահ չեմ, որ ամեն քայլափոխի սկանդալներ սարքելը բխում է երեւանցիների շահերից, իսկ որոշ օրինագծերի շուրջ համագործակցելը՝ չի բխում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Անկեղծօրէն չգիտեմ եթէ Հայաստանում այսպիսի կացութիւններ «չհասկնալ» կը ձեւացնեն, կամ իրապէս չէն անդրադառնար թէ ինչ է կատարւում:
Լիովին ակնյայտ ու բացայայտ է որ «Երկիր Ծիրան»ին, իր սիրուն անունին տակ, անտանելի one-(wo)man show մըն է, որու միակ դերակատար-արարիչը, իր ամէն մէկ խօսքով, ամէն մի յայտարարութեամբ, եւ նաեւ անոնց համապատասխան վարքագծով, բացէ ի բաց յայտնում ու բացատրում է թէ ինք բնաւ հետաքրքրուած չէ քաղաքականութեամբ, վաբշե հետաքրքրուած չէ որեւէ քաղաքական պաշտօնով, այլ ինք ուզում է միայն եւ միմիայն մի բան՝ յե-ղա-փո-խու-թիւն: Իր ամբողջ բառամթերքը (օրինակի համար՝ այդ «դաւաճան» բառը իսկ), յստակ ու պարզ կերպով, տեւաբար կ’արտայատնեն իր այդ բացառեալ նպատակը, կատարեալ մղումը, անզուսպ ձգտումը:
Ասոր մէջ ոչ գաղտնիք կայ, ոչ կամայական վերագրում կայ, ոչ ել տեսական որեւէ բան: Տիկինը – եւ այս ուղղութեամբ գոնէ, ի պատիւ իրեն – ՝ բացէ ի բաց, ամէն քայլափոխի, ամէն առիթով, տառացիօրէն յայտնում է թէ ինք ուզում է միայն յեղափոխութիւն: Ժխտել եւ ուրանալ պետական որեւէ կառոյցի նուազագոյն չափով իսկ իրաւացի գոյութիւնը անգամ, արտայայտել միայն ընդվզում, մաղձ, զայրոյթ եւ ցասում, վարկաբեկել քաղաքական ոեւէ գործիչ – ներառեալ իր օրուայ խմբակի անդամները, նախ Ժառանգութեան մէջ հիմա ել այս Ծիրանի չգիտեմ ինչում -, տեւաբար գրգռել օրինապահ մարմինները, ջանալով զանոնք մղել դէպի սխալ քայլ մը (այս մարզում շատ ծանօթ մարտավարութիւն մը) , ամէն առիթով հաւաստիացնել թէ Յուլիս 2016-ի ապստամբութեան փորձը բացառապէս միակ ուղին է երկրի փրկութեան, եւ թէ անհրաժեշտ է շարունակել այդ գործընթացը ու զայն տանիլ մինչեւ ծայր, եւայլն. եւայլն.
Ուրեմն, «the writing is on the wall», շատ պարզ ու հաստատ: Բանականութիւնը, տարրական չափով իսկ, այսպիսի անձերի հետ ի զուր է: Կը մնայ համբերել: Հանդուրժել:
Միայն թէ, անցած անգամ որ նոյն տիպի անձեր կային, Յուլիս 2016-ին հասանք: Ճիշդ ինչպէս որ Ապրիլ 2016-ի արտաքին յարձակումը անհնար էր կոչել անակընկալ, նոյնպէս էլ անակընկալ չէր Յուլիս 2016-ի ներքին արիւնալի տակնուվիրայութիւնը:
Եթէ մի օր ել այս կինը նոյնանման արարքի հետ ուղղակի կապ ունենայ, եւ նորէն մեռեալներ լինեն, պատասխանատւութիւնը 100% պատկան մարմինների վրայ է, եւ երկրորդ կարգի՝ մնացեալ անոնց որոնք այսպիսի արմատական, ծայրահեղ ու անբանական, irrational անձեր եւ շարժումներ կը «նորմալացնեն», սովորական մօտեցումներով եւ չափանիշներով արտայայտուելով անոնց մասին:
Նորածին կատուների աչքերը կապում են մի ամիս, հետո բացում, այդ կատուները տեսողությունը կորցրած են լինում ու այլեւս տեսողությունը չի վերականգնվում, չնայած նրանք միանգամայն առողջ էին: Մեր ազգի պետական մտածողության պակասը գալիս է նրանից, որ մենք չունենք ազգային ծրագիր՝ ինչպե՞ս ճիշտ դաստիարակենք մեր նորածին սերունդներին՝ խաղ կռիվներ խաղան, ի՞նչ բան է արդարությունը եւ ինչպե՞ս պաշտպանել այն ու ոչ միայն ինքդ, այլեւ ուրիշին թույլ չտաս որ հանդուրժի անարդարությունը, համացանցն ու հեռուստացույցը վերցվեն մեր ամենահարգված մտավորականության հսկողության տակ, մեր հոգեւորականները պետք է լինեն Ոգու ամենահզոր մարտիկները, որ ամենաանվախ զինվորը պատիվ համարի հոգեւորականի օրհնությունը ստանալու, եթե մենք նման հոգեւորականներ ունենանանք, կողմնակից կլինեմ մեր հայ կրոնի ու պետության միությանը:
Կարճ ասած, մեր ազգի ամենահզոր զենքը պետք է լինեն նոր սերունդները՝ ժամանակակից սերունդը դա է ապացուցում ու մեր պարտականությունն է շատ երեխաներ ունենանք ու ճիշտ դաստիարակենք, ազգովին նվիրվենք այդ գործին ու ժամանակը բաց չթողնենք:
Ես անձը չեմ ճանչնար,ուստի նոյնիսկ իրաւունք չունիմ արտայայտուելու, բայց ըստ երեւոյթին կրնայ ախտաբանական երեւոյթ ըլլալ ՛ սկիզբ առած յուսահատական ձախող ճիգերէ, որ կը կարօտի լուրջ մօտեցումի,զգուշանալով որևէ անիրաւ և անարդար դատաստաններէ;Տիկինը իր բոլոր իմատուն և խիզախ արարքներու կողքին յաճախ անհասկնալի ոստումներ կը կատարէ,որուն վարժ չէ մեր հասարակութիւնը;
իսկ ի՞նքը ուրտեղէն վարժ է եղեր…
երբ որ Ազգային Ժողովի անդամ էր, իր այդ գործը լքեց – մնալով պաշտօնի վրայ -, ամիսներո՜վ գնաց ԱՄՆ, ինչ-որ բաներ սորվելու
այդտե՞ղ ստացաւ իր training-ը…
արտաքին ուժերու կամ կարգին գործակալն է,
կամ ալ, աւելի հաւանականօրէն՝ անգիտակցաբար անոնց գործիքը, խաղալիքը