Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ուժեղ եմ իմ ճշտով, իմ պարզությամբ, իմ մաքրությամբ». Իսրայել Սարգսյան

Հունիս 19,2017 22:03

«Բնականաբար Երեմ Սարգսյանն իմ հետ կապված ոչինչ չունի, Թևոսենց կողմից նշանակված փաստաբան է, իրենց շահերն է պաշտպանում և բնականաբար ինքն իրենով ցմահ չէր ասի: Այսինքն ենթադրում եմ, որ իրեն ասել են` ցմահ ուզի:

Եթե քրեական աշխարհում հարգանք ունեցող մարդիկ արդեն բողոքում են, դատարանում ցմահ են ուզում, դրա մասին արդեն չեմ կարա ոչ մի բան ասեմ, եթե իրենց պետք է, որ ես ցմահ նստեմ ու իրենց պետք չի իրականությունն իմանալ, ինչի՞ մասին ա խոսքը»,-այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Կայարանցի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով մեղադրյալ Իսրայել Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Երեմ Սարգսյանն անցած դատական նիստին հայտարարեց, որ եթե մեղադրանքում հիմնավորված է Իսրայել Սարգսյանին մեղսագրվող երկու հանցագործությունները, ապա դատարանը նրա նկատմամբ պետք է կիրառի առավելագույն պատժաչափ՝ ցմահ ազատազրկում:

Հիշեցնենք նաեւ, որ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ, ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող «ՏԿ» մոդելի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայր` ք. Երևան Կոմիտասի պող. 27/1 շենքի բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել է ռազմամթերք հանդիսացող` նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության «ԷԴՊ» տեսակի էլեկտրական թվով 4 հատ Ճայթիչներ և նետողական պայթուցիկ:

Իսրայել Սարգսյանն այսօր իր վերջին խոսքում ասաց, որ նույնիսկ  ցմահ ազատազրկմամբ իրեն չեն կարող ջարդել. «Ես ուժեղ եմ իմ ճշտով, իմ պարզությամբ, իմ մաքրությամբ»:

Իսրայել Սարգսյանն անդրադարձավ գործում առկա հայտնի ձայնագրությանը Տիգրան Ասատրյանի հետ, վերջինս նախկին ոստիկան է ու այս գործով նախկին մեղադրյալ: Այս ձայնագրությամբ Տիգրան Ասատրյանն ապացուցել է իր անմեղությունը:

«Իմ մեղավորությունը միայն մի բանի մեջ ա, որ ես հիմար խելքով Տիգրան Ասատրյանին խոսացրել եմ, որ իմանամ ինքն այս պատմության մեջ կա՞, թե չէ, եթե ես այդ խոսակցությունը չտանեի, ես հիմա ստեղ չէի լինի»,- ասաց Իսրայել Սարգսյանը՝ պնդելով, որ Տիգրան Ասատրյանը ներկայացել է ԱԱԾ, ու քանի որ ամեն ինչ արել է  իրենց ասածով, մի քանի ամիս նստել է, դուրս եկել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930