Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երեւի մտածում են, թող մտածեն էլի». Հովիկ Արսենյան

Հունիս 19,2017 20:33

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ Դավիթ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքի քննությունն այսօր կրկին հետաձգվեց: Սա արդեն երրորդ անգամն է, որ հետաձգվում է դատարանի ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ:  Բողոքի քննությունը նախապես նշանակված էր այսօր առավոտյան, հետո հետաձգվեց կեսօրից հետո, բայց երկու նիստերն էլ տեղի չունեցան: Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 21-ին:

Դավիթ Հովհաննիսյանի պաշտպան Հովիկ Արսենյանը Վերաքննիչ դատարանում բողոքարկում է իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը:

Հիշեցնենք, որ Դավիթ Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններ կատարելու մեջ, այն է ՝ հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգությունների մասնակցելը:

Դավիթ Հովհաննիսյանի պաշտպան՝ փաստաբան Հովիկ Արսենյանը մեր հարցին՝ կարծում եք՝ միտումնավոր ձգձգո՞ւմ են, թե՞ իսկապես դատարանի ծանրաբեռնվածությունն է պատճառը, պարոն Արսենյանը պատասխանեց՝ դե երեւի մտածում են, էլի. «Թող մտածեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930