Մինսկում անցկացված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանի չորս շախմատիստներ միջազգային գրոսմեյստերի նորմ են լրացրել: Այս մասին այսօր հայտարարեց ՀՇՖ գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը:
Նրա խոսքերով, հայկական շախմատի պատմության մեջ նման բան առաջին անգամ է տեղի ունենում: Մինչեւ 18 տարեկան շախմատիստների մեջ Հայկ Մարտիրոսյանը ցույց տվեց լավագույն, իսկ Արամ Հակոբյանը՝ երկրորդ արդյունքը: 17-ամյա Մարտիրոսյանի համար սա արդեն գրոսմեյստերի չորրորդ նորմն է: Հայկը նաեւ զգալիորեն բարելավել է անհատական վարկանիշը, եւ ՖԻԴԵ-ն հոկտեմբերին կայանալիք ՖԻԴԵ-ի առաջիկա համաժողովում պատվավոր տիտղոսը պաշտոնապես կհաստատի:
Երրորդ անգամ գրոսմայստերի նորմ լրացրեց նաեւ 20-ամյա Արման Միքայելյանը: Սակայն այդ կոչումը կրելու համար նա անհատական վարկանիշը 20 կետով` հասցնելով այն 2500-ի:
Եվ վերջապես, 15-ամյա Արթուր Դավթյանը կարողացավ առաջին անգամ լրացնել գրոսմեյստերի նորմը լրացնել: Մինսկում մեր պատանին ունենալով 2216 ընդամենը վարկանիշ` սենսացիոն հաղթանակ էր տարել իսրայելցի հայտնի գրոսմայստեր Իյլա Սմիրինի (2676) նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ