Լրահոս
Օրվա լրահոսը

Կինը մեղադրվում է Դիլիջանի ազգային պարկի սոճուտը տապարով «հնձելու» մեջ

Հունիս 19,2017 17:57

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Սուսաննա Բոզոյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2016թ. հոկտեմբերի 5-ին բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության «Դիլիջան» տեղամասի 10-րդ պահաբաժնից տապարով ապօրինաբար հատել է զգալի չափերով՝ 262 հազար 500 դրամ սակագնային արժեքով 16 հատ տարբեր տրամագծերի սոճենի տեսակի թաց կանգուն ծառեր` պետությանը պատճառելով 1 միլիոն 312 հազար 500 դրամ նյութական վնաս:

Ս. Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930