Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանություններն անտեսում են Գարդմանի եւ Շիրվանի հայության թանգարան ստեղծելու ծրագիրը (Տեսանյութ)

Հունիս 19,2017 15:58

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ եւ նախկին պատգամավոր Ալեքսան Հակոբյանն առաջարկում է ստեղծել Գարդմանի եւ Շիրվանի հայության թանգարան: Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում նա լրագրողների միջոցով կոչ հղեց ՀՀ իշխանություններին՝ հաջորդ տարվա բյուջեի ծրագրում ներառել այդ թանգարանի ստեղծման ֆինանսավորման հարցը:

«Թանգարանը զբաղվելու է ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների հաշվառմամբ, նրանց խնդիրների ուսումնասիրմամբ, պատմամշակութային եւ նյութական ժառանգության առանձնահատկություններով: Ցուցադրելու է ադրբեջանահայության այդ մեծ հատվածի մշակույթը: Շատ դիտարժան նյութեր կան պահպանված, որոնք կարեւոր փաստեր են պարունակում»,- վստահեցրեց Ալեքսան Հակոբյանը:

Նա առաջարկում է թանգարանը հիմնել Երեւանին մոտ որեւէ քաղաքում, օրինակ՝ Աբովյանում, Բյուրեղավանում կամ Չարենցավանում. «Կարելի է որեւէ չշահագործվող շենք կամ դրա հատված տրամադրել թանգարանի ստեղծմանը, որը տասը միլիոն դրամից էլ պակաս գումար է պահանջում»:

Ալեքսան Հակոբյանը նշեց, որ թանգարանի ստեղծման հարցով վերջին մի քանի տարում դիմել են կառավարությանը, վարչապետին, Մշակույթի նախարարությանը, Պատմության թանգարանին, սակայն պետական մարմինները հարցը «պաս են տվել» միմյանց եւ այդպես էլ հետեւողական չեն եղել: Ըստ Հակոբյանի՝ այդ կերպ ՀՀ իշխանությունները հրաժարվում են փախստականներին համախմբելու գործառույթից:

 Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930