Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ ենք ցավում տարածաշրջան համանախագահների այցի նախօրեին հրադադարի ռեժիմի լուրջ խախտման կապակցությամբ. Պոպով

Հունիս 19,2017 15:36

ԵԱՀԿ Մինսկի խումբը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն երկխոսությունը Արցախի շուրջ: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

«Եվ Բաքվում, և՛ Երևանում մենք քննարկումներ ենք անցկացրել քաղաքական երկխոսության վերականգնման շուրջ: Այդ քննարկումների արդյունքում կարելի է գալ եզրակացության, որ երկու երկրների նախագահներն էլ հանդես են գալիս խաղաղ բանակցությունների շարունակման օգտին»,- ասել է դիվանագետը:

Պոպովը նաև նշել է, որ համանախագահները խորը ափսոսանքի զգացողություն ունեն՝ կապված շփման գծում վերջին իրադարձությունների հետ: Նրա խոսքով՝ այդ հարցը ինքը քննարկել է Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ:

«Մենք շատ ենք ցավում տարածաշրջան համանախագահների այցի նախօրեին հրադադարի ռեժիմի լուրջ խախտման կապակցությամբ: Մենք պետք է մեր ուժերի սահմաններում ամեն ինչ անենք, որպեսզի նման իրադարձությունները չկրկնվեն: Մենք մեզնից կախված ամեն բան կանենք՝ լարվածությունը թուլացնելու համար»,- ասել է Պոպովը:

Հիշեցնենք, վերջին օրերին շփման գծում ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով հայկական կողմը կրել է 4 զոհ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930