Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժամիջոց անգինայի եւ ֆարինգիտի դեպքում

Հունիս 19,2017 15:14

Անգինայի, ինչպես նաեւ ֆարինգիտի դեպքում խորհուրդ է տրվում ողողումներ կատարել հետեւյալ լուծույթով. 30 գրամ էվկալիպտի տերեւներ, 25 գրամ երիցուկի ծաղիկներ, 25 գրամ լորենու ծաղիկներ, 20 գրամ կտավատի սերմ, 40 կաթիլ մեղրամոմի սպիրտային լուծույթ: Նշված բույսերը լավ խառնել, ստացված խառնուրդից վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ եռացրած ջուր, բերանը ծածկել եւ ամանը 15 րոպե դնել տաք ջրի մեջ: Այնուհետեւ 30-40 րոպե թողնել թրմվի, քամել, ավելացնել 40 կաթիլ մեղրամոմի սպիրտային լուծույթ եւ օրական 4-5 անգամ ողողել կոկորդը:

Բացի անգինայի, ֆարինգիտի, նաեւ բերանի խոռոչի, լնդերի հիվանդությունների դեպքում խորհուրդ է տրվում 1 ճաշի գդալ չորացրած եզան լեզվի վրա 1 բաժակ եռացրած ջուր լցնել եւ եռացնել 10-15 րոպե, 1-2 ժամ թողնել թրմվի, քամել, ավելացնել 40 կաթիլ ակնամոմի սպիրտային լուծույթ: Օրական 3-4 անգամ ողողել կոկորդը:
Կարելի է նաեւ պատրաստել բուժական քսուք. 10 մլ ակնամոմի սպիրտային լուծույթ, 100 գրամ մեղր եւ 30 գրամ հալվեի հյութ, որը պետք է օրական 2 անգամ քսել հիվանդ տեղերին:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ օրաթերթ»

17.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930