Առվույտը շատ արժեքավոր բույս է, պարունակում է բոլոր հիմնական քիմիական տարրերը: Հարուստ է k, Mn, P, Cl-ով: Չնայած այդ բույսը օգտագործվում է որպես անասնակեր, սակայն նրա հյութը շատ արժեքավոր է: Օգտակար են նաեւ թեթեւակի ծլեցրած սերմերը:
Կանաչ հյութերը, որոնցից մեկն էլ առվույտի հյութն է, հարուստ է քլորոֆիլով, որն օգնում է շնչառական եւ գանգի դիմային մասի հիվանդությունների ժամանակ: Այս կարգի հիվանդությունների պատճառը լորձն է, որն առաջանում է կաթի եւ շաքարի, խմորեղենի օգտագործումից: Բուսակերներն այս հիվանդություններով չեն տառապում: Առվույտի հյութը գազարի հյութի հետ հավասար չափաբաժիններով օգտագործելու դեպքում` օրական կես լիտր, դադարում է մազաթափությունը եւ արագանում է մազերի աճը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ օրաթերթ»
17.06.2017