Ազատամարտիկ Վովա Վարդանովը շարունակում է մնալ համոզմունքին, որ Բաքուն գրավելու անհրաժեշտությունը պետք է տեսադաշտում պահել: «Եթե անգամ ի վիճակի լինենք Բաքու մտնել, դա կանենք մեծ զոհերով: Մեզ չի կարելի շատ զոհեր տալ, ՀՀ-ում քիչ մարդ է բնակվում: Մեծաքանակ զոհերով նվաճման արդյունքը հարցականի տակ է»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում անդրադառնալով սահմանային վերջին դեպքերին՝ հայտարարեց նա:
Վովա Վարդանովը միաժամանակ նշեց, որ դա անհրաժեշտություն է, քանի որ պատերազմները վերջանում են կողմերից որեւէ մեկի մայրաքաղաքում. «Մշտական լարված կլինեն հարաբերությունները, եթե Բաքուն որպես թուրքերի մայրաքաղաք չվերացնենք: Կամ, եթե դարձնենք թաթերի մայրաքաղաք, շատ ուրախ կլինեմ»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ