Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԷԿ-ի պատվիրակությունը «Ատոմէքսպո 2017» համաժողովում կծանոթանա Միջուկային էներգետիկայի նորություններին

Հունիս 19,2017 12:58

Այս պահին Մոսկվայում մեկնարկել է «Ատոմէքսպո 2017» 9-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցում է նաեւ հայկական պատվիրակությունը:

«Ատոմէքսպո» համաժողովը հանդիսանում է միջազգային խոշոր ցուցահանդեսային եւ գործնական հարթակ, որտեղ քննարկվում են ատոմային ոլորտների ներկայիս վիճակը, ձեւավորվում են հետագա զարգացման միտումները: Այս տարի համաժողովի թեման է՝ «Միջուկային տեխնոլոգիաները-անվտանգություն, էկոլոգիա, կայունություն»:

Համաժողովը կազմակերպվում է 2009 թվականից սկսած՝ «Ռոսատոմ» կորպորացիայի նախաձեռնությամբ: Համաժողովն այս տարի նույնպես ուղեկցվում է ցուցահանդեսով:
«Ատոմէքսպո»-ի հիմնական միջոցառումը լիագումար նիստն է՝ «Ատոմ. հիմքն առանց ածխածնային էներգիայի ապագայում» խորագրով, որի ընթացքում Ռուսաստանի եւ արտերկրի մասնակիցները կքննարկեն ժամանակակից մարտահրավերները, որոնց հետ բախվում է համաշխարհային էներգետիկ շուկան, միջուկային էներգիայի դերը՝ որքանով է այն հուսալի, տնտեսապես կանխատեսելի եւ մաքուր էներգիայի աղբյուր:
Համաժողովի շրջանակներում տեղի կունենան կլոր սեղաններ՝ «Էկոլոգիական անվտանգությունը միջուկային ոլորտներում. Ռազմավարություն, վերահսկում, տեխնոլոգիաներ», «Նորագույն տեխնոլոգիական լուծումները ատոմային էներգիայի կյանքի ցիկլի՝ որպես կայուն զարգացման պայման», «Ներդրումներ ապագայում՝ ընտրելով ուժեղագույնին», «3 D տպագրություն. Նորագույն գործիք միջուկային էներգետիկայի զարգացման» եւ այլ թեմաներով:

Միջոցառումը տեղի կունենա երեք օր՝ հունիսի 19-21-ը: Համաժողովի երրորդ օրը հայտարարված է երիտասարդների օր, որի շրջանակներում ուսանողների եւ դպրոցականների համար կանցկացվեն միջոցառումներ:
«Ատոմէքսպո 2017» 9-րդ միջազգային համաժողովին մասնակցում է 600 ընկերություն՝ 62 երկրներից, ընդհանուր առմամբ 5000 մարդ: Առաջին անգամ համաժողովին կմասնակցեն Սուդանից, Կոնգոյից, Կոլումբիայից:

Ընկերությունները ցուցադրում են տեխնոլոգիական իրենց լուծումներն ու արդյունքները:
Ցուցադրված սարքավորումները կիրառելի են բժշկության, տիեզերանավերի, ավիացիայի, ատոմային ռեակտորների եւ այլ ոլորտներում: Հայաստանը սակայն ցուցահանդեսում ներկայացված չէ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930