Լոնդոնի հյուսիսում` Ֆինսբերիփարք թաղամասում տեղի մզկիթի մոտ, մեքենան մխրճվել է երեկոյան աղոթքից վերադարձող մարդկանց ամբոխի մեջ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 8-ը` վիրավորվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Բեռնատարի վարորդը ձերբակալվել է։ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ոստիկանությունը կատարվածը դիտարկում է որպես պոտենցիալ ահաբեկչություն։
Մեծ Բրիտանիայի Մուսուլմանական խորհրդի ղեկավար Հարուն Ռաշիդ Խանը Twitter-ի իր էջում հայտրարել է, որ բեռնատարի վարորդը դիտավորյալ է գործել։ Նա նաև նշել է, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե մզկիթի մոտ, այլ սոցիալական օգնության մուսուլմանական կենտրոնի մոտ:
Հաղորդվում է, որ բեռնատարի 48-ամյա վարորդը ձերբակալվել է։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները և շտապօգնության բժիշկները։
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ոստիկանությունը չի բացառում կատարվածի ահաբեկչական դրդապատճառները։ Այդ կապակցությամբ Մեյն արտահերթ խորհրդակցություն է անցկացնում։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ