Ադրբեջանի զինված ուժերը հունիսի 19-24-ը լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն, որոնց կմասնակցի 23 հազար զինվորական, պայմանները կմոտեցվեն մարտականի։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ օպերատիվ-տակտիկական զորավարժությունների նպատակն է ստուգել զորքերի մարտական պատրաստականությունը։ Նշվում է նաև, որ զորավարժություններին կմասնակցի մինչև 23 հազար զինվորական, մինչև 120 միավոր տանկ և զրահամեքենա, մինչև 180 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային սարքավորում, մինչև 30 միավոր տարբեր նշանակության ռազմական ավիացիա, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզման նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ