«Ամեն անգամ, երբ դուք շնորհավորում եք Հարավային Օսիային, Աբխազիային, Մերձդնեստրին, Ղրիմին՝ մենք խնդիր ենք ունենում»,- Ստեփանակերտում հունիսի 16-18-ն ընթացած Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի ընթացքում ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, նկատելով, թե Արցախը պետք է առանձնացված հանդես գար, նաեւ որպես ժողովրդավարության կղզյակ:
Նրա ելույթից հետո Դավիթ Շահնազարյանը նկատեց, թե «Մտածեք Էդմոնի ասածի մասին, լրջորեն մտածեք»:
Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ի պատասխան նկատեց, թե իրենք ողջունել են ինքնորոշման բոլոր սուբյեկտներին՝ նաեւ Կոսովոն ու Հարավային Սուդանը: Նաեւ հիշեցրեց, որ Աբխազիայում երեսուներկու հայկական դպրոց է գործում: Խնդրի առնչությամբ պրն Ղուլյանը «Առավոտի» խնդրանքով նաեւ հավելյալ մեկնաբանություն ներկայացրեց: Մանրամասն՝ տեսանյութում