Կիեւում ավարտվեց ջրացատկի Եվրոպայի առաջնությունը։ Վերջին օրը Վլադիմիր Հարությունյանը 10 մետր աշտարակացատկում մտավ եզրափակիչ, որտեղ 382.90 միավորով զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։ Այս մրցաձեւում Հայաստանի երկրորդ մասնակիցը՝ Լեւ Սարգսյանը չէր հաղթահարել խմբային փուլը։
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին Լեւ Սարգսյանը, Ազատ եւ Վլադիմիր Հարությունյան եղբայրները։
Ավելի վաղ, Հարությունյան եղբայրները սինքրոն ցատկում զբաղեցրել էին 6-րդ տեղը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ