Ավարտվեց հեծանվահրապարակի Հայաստանի մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների առաջնությունը: Այժմ կձեւավորվի Հայաստանի հավաքականը, որն օրերս նշանակված գլխավոր մարզիչ Անդրանիկ Առուստամյանի ղեկավարությամբ կնախապատրաստվի հուլիսի 18-ից 23-ը Պորտուգալիայում կայանալիք հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությանը:
Երեք օր տեւած պայքարում անակնկալներ չգրանցվեցին: Առաջատարներն ապացուցեցին իրենց բարձր կարգը:
Մեր առաջատար, հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի սան Էդգար Ստեփանյանը հավասարը չունեցավ ինչպես 4 կմ հետապնդումով վազքում՝ 4,41 արդյունքով հանրապետության ռեկորդ սահմանելով, այնպես էլ՝ արագավազքում եւ խմբային վազքում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ