Խարկովում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամները մեկնարկային մենամարտերում առայժմ միայն հաղթանակ են տոնում:
Մեր ընտրանու ութ անդամներից ռինգ մտել են հինգը եւ բոլորն էլ տպավորիչ հաղթանակներով պայքարից դուրս են թողել մրցակիցներին: Իսկ 75 կգ քաշային Արման Դարչինյանն (նկարում) այսօր այնքան մեծ առավելություն ցուցադրեց էստոնացի Արտուր Զարվայի նկատմամբ, որ վերջինի մարտավկաները երրորդ ռաունդում որոշեցին դադարեցնել մարտը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ