Լրահոս
Օրվա լրահոսը

WWF հայաստանյան գրասենյակի տնօրեն. «Որս անում են պաշտոնյաները կամ գումար ունեցողները»

Հունիս 18,2017 15:30

«Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում հունիսի 17-ին կազմակերպվել էր «Լանդշաֆտի արահետներով» տեղեկատվական մեդիա-արշավ; Վերջինիս ընթացքում Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը լրագրողների հետ զրույցում խոսելով հատուկ պահպանվող տարածքների համակարգի զարգացման, կենդանիների միգրացիայի համար էկոլոգիական միջանցքների եւ այլնի մասին, անդրադարձավ նաեւ որսագողության թեմային:

Նա նախ բացառեց Գնիշիկ պահպանվող լանդշաֆտի տարածքում որսագողության դեպքերը, ապա նշեց, որ ցանկացած պահպանվող տարածքում կամ դրանցից դուրս էլ կարող են հանդիպել որսագողության դեպքեր, սակայն դրանց թիվը շատ փոքր է` 10 տարի  առաջվա համեմատ: «Մարդիկ աշխատում են, դրա համար կա հատուկ պահպանվող տարածք, տեսուչներ, բնապահպանական տեսչություն, որոնք պայքարում են դրա դեմ: Եվ եթե չլիներ որսագողություն, այդ դեպքում հատուկ պահպանվող տարածքներ  էլ չէին լինի: Մի շարք եվրոպական երկրներում  տեսուչներ չկան, քանի որ  մարդկանց գիտակցությունը շատ բարձր է, եւ իրենք ավելի շատ կենտրոնացած են տուրիզմի վրա: Ի միջիայլոց, գյուղացին այսօր ժամանակ չունի որս անելու, դա անում են հիմնականում պաշտոնյաները կամ գումար ունեցողները»,- հայտնեց Կարեն Մանվելյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930