Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիական թխվածքաբլիթ «Մադլեն»

Հունիս 18,2017 12:40

Ֆրանսիական մադլենները բիսկվիթային թխվածքաբլիթներ են` շատ նուրբ  ցիտրուսային համով: Հրաշալի են սուրճի եւ թեյի հետ:

Անհրաժեշտ մթերքները

3 ձու

Շաքարավազ- 200 գրամ

Կարագ- 150 գրամ

Ալյուր- 200 գրամ

Կիտրոն- 1 հատ

Փխրեցուցիչ- 1 թեյի գդալ (կամ սոդա` 0,5 թեյի գդալ)

Աղ- 1 պտղունց

Պատրաստման եղանակը

Կարագը հալեցնել: Լվացած կիտրոնի կեղեւը շատ մանր անցքերով քերիչով քերել: Ձուն եւ շաքարավազը հարել մինչեւ սպիտակի, ավելացնել հալած կարագը, կիտրոնի կեղեւը` կես կիտրոնի հյութի հետ, նորից հարել, ապա ավելացնել ալյուրը` փխրեցուցիչի (կամ սոդայի) եւ աղի հետ: Նորից հարել: Պետք է ստացվի թթվասերի խտության խմոր:

Մադլենների համար նախատեսված հրակայուն տարայի (խեցիների տեսք ունեցող տարան կարող է լինել ինչպես թիթեղյա, այնպես էլ սիլիկոնե) մեջ լցնել խմորը եւ դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցը: Եփվում է 8-10 րոպեում, ուշադիր եղեք չվառվեն:

Հանեք ջեռոցից, թողեք սառչի, ապա զգուշությամբ հանեք տարայից:

Վրան շաքարի փոշի ցանեք եւ մատուցեք:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. araqel says:

    Պատրաստեցինք ու կերանք: Շատ համեղ էր:
    Դուրս եկավ 12 հատ, մեր հաշվարկով ամեն մեկը 225 կկալ: )))

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930