Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Չէի ների ինձ, եթե սա չասեի»

Հունիս 18,2017 12:08

Ստեփանակերտում հունիսի 16-18-ն անցկացված Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի ընթացքում եւ Հայաստանի, եւ Արցախի պատվիրակների մի քանի ելույթներում հնչեց այն միտքը, թե փոխզիջումներ բառը պետք է մեր բառապաշարից տեւական ժամանակով դուրս գա (նման պնդում արեց, մասնավորապես ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը) եւ չպետք է խոսել տարածքային հնարավոր զիջումների մասին: Եվ «Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն իր ելույթը սկսեց այսպես. «Որպես Վազգեն Սարգսյանի եղբայր՝ չէի ների ինձ, եթե սա չասեի: Եթե Բաքուն ասում է՝ Սեւանը մերն է, չի նշանակում, թե մենք էլ պետք է ասենք՝ Բաքուն մերն է: Խնդիրը փոխզիջումն է»:

Համաժողովի օրակարգային հարցերից մեկը հայկական պետություններում սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված՝ քաղաքական նոր իրողություններում կուսակցությունների դերակատարությունն էր: Մասնավորապես արծարծվեց, թե անվտանգության տեսակետից՝ ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման դեպքում ինչ վտանգներով է հղի խորհրդարանական համակարգը, որքանով է նպատակահարմար հայկական երկու պետություններում կառավարման տարբեր ձեւեր ունենալը եւ այլն: Արցախի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանն, ասենք, հարցրեց. «1988-ից փորձում էինք միանալ Հայաստանին: Ինչո՞ւ Ղարաբաղը փորձեց անջատվել Հայաստանից: Եթե վաղը միանանք՝ էլի պետք է չեղյա՞լ համարենք այս Սահմանադրությունը»:

Արամ Սարգսյանը խնդիրն այլ համատեքստում դիտարկելով՝ այս առիթով ասաց «Առավոտին». «Երբ սահմանադրական փոփոխության առիթը օգտագործելով, Արցախի և Հայաստանի գործող նախագահներ Բակո Սահակյանը ու Սերժ Սարգսյանը երրորդ անգամ առաջադրվելու հայտ կներկայացնեն , միանշանակ, թե ներքին, թե արտաքին հանրությունը, այն շատ վատ ու հետադիմական կընդունեն։ Եվ դա, իմ կարծիքով, օրինաչափ է։ Դրանից հետո, նոր սահմանադրության «ընդունված» օրինակը, պետության գլխավոր օրենքից, կվերածվի անիմաստ ու արժեք չունեցող թղթի կտորի…

Որ դա էդպես կլինի կանխատեսելի և ակնհայտ է, առավել ևս, որ երկու նախագահներն էլ ոչ միայն չեն ժխտում , այլև անընդհատ աշխատում են հիմնավորել իրենց անփոխարինելիությունը։ Հետևաբար` մեր այս քննարկումները, իրավագիտական դասախոսություն են՝ անիմաստ և ձևական, կուպեցի տղա, հիվանդ մորաքույր ժանրից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930