Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տեղեկությունները վերջ կդնեն շրջանառվող ստահոդ պնդումներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն (Տեսանյութ)

Հունիս 18,2017 10:11

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձ է կատարվում հինգշաբթի օրը դեսպանատան դիմաց տեղի ունեցած բողոքի սակավամարդ ակցիային, որի մասնակիցները իրենց բողոքն էին հայտնում ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից ֆինանսավորվող գործող բիոլոգիական լաբորատորիաների դեմ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Երեկ թերևս լրատվական թողարկումներից տեղեկացել եք, որ մենք հարցում ենք ստացել ՀՀ առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների լաբորատորիաների մասին: Բազմաթիվ ասեկոսեներ են շրջանառվում, ուստի թափանցիկության ոգով մենք կցանկանայինք ներկայացնել փաստերը: Գիտենք, որ մերօրյա գլոբալ և փոխկապակցված աշխարհում հիվանդությունները սահմաններ չեն ճանաչում: Դա է պատճառը, որ մենք բոլորս պետք է համատեղենք մեր ջանքերը` թույլ չտալու կենսաբանական վտանգների տարածումը:

Նորագույն սարքավորումներով հագեցած և միջազգային ամենաբարձր ստանդարտներին բավարարող այս վերակառուցված և նորակառույց հաստատությունները, որտեղ ընթացքի մեջ են նաև լաբորատոր անձնակազմի ուսուցումները, կտրուկ մեծացրել են երկրում հիվանդությունների բռնկումները բացահայտելու, ախտորոշելու ու արձանագրելու կարողությունները: Այս աշխատանքները, որպես վտանգավոր ախտածինների դեմ պայքարի քայլեր, նպաստավոր են ոչ միայն Հայաստանի ապահովության համար, այլ նաև տարածաշրջանի, Միացյալ Նահանգների և ողջ աշխարհի համար:

ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Պաշտպանական վտանգի նվազեցման գործակալությունը (ՊՎՆԳ) ՀՀ կառավարության հետ գործակցում է 2000թ.-ից, երբ ստորագրվեց զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարելու մասին համաձայնագիրը: Կենսաբանական վտանգներին հակազդելու ոլորտում ՀՀ-ի հետ մենք գործակցել ենք 2010թ.-ից, երբ մեր կառավարությունները ստորագրեցին իրականացման համաձայնագիր կենսաբանական զենքերի մշակման նպատակով կիրառելի տեխնոլոգիաների, ախտածինների և փորձառության տարածումը կանխելու ոլորտում:

Լաբորատորիաները ՀՀ նախարարությունների հաշվեկշռում են և նախարարություններն ունեն այս կառույցները գործարկելու հրամաններ, արարողակարգեր և անհրաժեշտ պատրաստվածություն ունեցող տեղացի կադրեր: Այս հաստատությունները ռազմական նպատակներ չունեն և նրանցում չի աշխատում զինվորական անձնակազմ: ՊՎՆԳ-ը վերանորոգել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, որը ծայրահեղ վատ պայմաններում էր և չէր համապատասխանում կենսաապահովության և կենսաանվտանգության կամ սեյսմիկ ստանդարտներին. այժմ այն համապատասխանում է այդ ստանդարտներին: Հարևանությամբ ՊՎՆԳ-ը կառուցել է Գյուղատնտեսության նախարարության կենտրոնական լաբորատորիան, քանի որ մեր հիմնական առաքելություններից մեկը Հայասանում առկա անվտանգության առումով մտահոգիչ բոլոր ախտածինները մեկ վայրում հավաքելն էր, որպեսզի մեծացվի կենսաանվտանգությունն ու կենսապահովությունն ախտածինների պահման վայրի շրջակայքում: Հուսով եք, որ այս տեղեկությունները վերջ կդնեն շրջանառվող ստահոդ պնդումներին»:

Դիտեք նաև կարճ տեսանյութերը`

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930