Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանի հաղթանակը «Norway Chess»-ում փայլուն խաղի արդյունք էր

Հունիս 17,2017 20:06

Ստավանգերում անցկացված շախմատային գերհզոր մրցաշարի ավարտից հետո Մոսկվայի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սմագինը, գնահատելով  Լեւոն Արոնյանի խաղը, ասել է, որ հայ գրոսմայստերն արժանիորեն հաղթեց: «Միեւնույն մրցաշարում նա պարտության մատնեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին եւ  աշխարհի թագի վերջին հավակնորդ Սերգեյ Կարյակինին, ինչը շատ արժեքավոր է: «Ընդ որում, Արոնյանը ահեղ մրցակիցներին հաղթեց ոչ թե նրանց թույլ տված սխալների հետեւանքով, այլ իր բարձրակարգ խաղի: Արոնյանին հետագա հաղթանակներ եւ հավակնորդների մրցաշար մտնել եմ մաղթում, ինչի մասին, համոզված եմ, երազում է», – ասել է Սերգեյ Սմագինը:

2018 թվականին կայանալիք հավակնորդների մրցամարտի հաղթողը աշխարհի թագը կվիճարկի Մագնուս Կարլսենի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ norwaychess.no-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930