Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այսօր մեկնեց Տոկիո, որտեղ մեկնարկել է այս տարիքային խմբի աշխարհի առաջնությանը։
Ճապոնիայի մայրաքաղաքում մեր աղջիկներից մրցահարթակ կմտնեն Սոնա Պողոսյանը (75 կգ) եւ Արփինե Դալալյանը (+75 կգ), իսկ տղաներից՝ Սիմոն Մարտիրոսյանը ( նա հանդես կգա գերծանր քաշային կարգում), Սամվել Գասպարյանը (105 կգ), Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 85 կգ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ