Արցախից Երևան տեղափոխված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում,-ասաց ՀՀ ՊՆ Բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
«Երկուսի վիճակն էլ կարելի է գնահատել կայուն: Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալում գտնվող զինվորը ստացել է մարմնի բեկորային վնասվածքներ, նա ունի գիտակցություն: «Մալայան» ակնաբուժական կենտրոնում գտնվող զինծառայողը ստացել է աչքերի այրվածքներ: Կարող ենք ասել, որ այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում», – ասաց Կամավոր Խաչատրյանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում