Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գրականագետն առաջարկում է որպես ՀՀ օրհներգ ընդունել պոլսահայ երաժիշտի երգը

Հունիս 17,2017 16:20

«Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր գրականագետ Դավիթ Գասպարյանն անդրադարձավ Շառլ Ազնավուրի այն կարծիքին, թե ինքը կամենում է Ժորժ Կառվարենցի «Քեզ համար, Հայաստան» երգը տեսնել որպես Հայաստանի Հանրապետության օրհներգ:
«ՀՀ օրհներգին ընտելացել ենք, եթե փոխելու ենք՝ պետք է լուրջ քննարկում լինի»,-նկատեց Դավիթ Գասպարյանը:

Ապա առաջարկեց որպես ՀՀ օրհներգ ընդունել պոլսեցի երգահան Գաբրիել Երանյանի «Առ Հայաստան» երգը՝ գրված Հովվան Վանանդեցու բանաստեղծության հիման վրա:

«Նրան են պատկանում հայտնի «Կիլիկիա», «Արիք Հայկազունք» երգերը: Նա այնքան երեւելի երաժիշտ էր, որ Պոլսում երաժշտական մամուլ էր հրատարակում՝ «Հայկական քնար» անվամբ»,-նշեց Դավիթ Գասպարյանը:

Նրա խոսքով՝ որպես ՀՀ օրհներգ կարելի է ընդունել նաեւ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն, որի համար երաժշտություն է գրել Տիգրան Մանսուրյանը: «Մանսուրյանին շատ հավանում եմ, բայց այդ երաժշտությունն օրհներգային չէ»,-կարծիք հայտնեց Դավիթ Գասպարյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930